211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Mitsubishi Pajero-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի հարյուր մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում․ կա 2 վիրավոր, որոնցից մեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count34257 դիտում article-date 16:51 01-01-2025
Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Փամբակ գյուղի վարչական տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Ա․-ն իր վարած «Mitsubishi P ajero» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի հարյուր մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին և 1 ուղևորի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենա և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի, դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Վարդենիսի քննչական բաժնի պետ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր