610 դիտում
15:47 05-09-2024
Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայով գազի տարանցումից. Պուտին
Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի տարածքով իր գազը տարանցումից, բայց եթե Ուկրաինան հրաժարվի դրանից, ապա Ռուսաստանը չի կարող ստիպել նրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք չենք հրաժարվում այդ տարանցումից, որքան էլ տարօրինակ չհնչի։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք և «Գազպրոմ» ընկերությունը մտադիր ենք կատարել մեր բոլոր պարտավորությունները մեր հաճախորդների նկատմամբ, որոնց հետ ունենք երկարաժամկետ պայմանագրեր», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Եվրոպա գազի մատակարարման պարտադիր բաղադրիչներից մեկը տարանցումն է։
«Կա տարանցման պայմանագիր, որն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Բայց եթե Ուկրաինան հրաժարվում է այս տարանցումից, դե ինչ, մենք չենք կարող ստիպել նրանց», - ասել է Պուտինը:
Ուկրաինայի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ մտադիր չեն երկարաձգել ռուսական գազի տարանցման պայմանագիրը։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների ծավալը կկրճատվի, եթե Ուկրաինան հրաժարվի տարանցումից, բայց «դա նրանց ընտրությունն է»։
Պուտինը նշել է, որ Եվրոպայում ռուսական գազի հիմնական սպառողները, ըստ երևույթին, չեն ցանկանում ստիպել Ուկրաինային պահպանել տարանցումը, թեև Ուկրաինային տրամադրում են համապարփակ օգնություն։
«Սակայն Ուկրաինան հրաժարվում է մեր տարանցումից, ինչը նշանակում է, որ գազի ծավալները, որոնք հոսում են Եվրոպա, կկրճատվեն։ Դրանք կուղարկվեն այլ ուղիներով, մասնավորապես՝ «Թուրքական հոսք»-ով, որոշ չափով նաև՝ «Երկնագույն հոսք»-ով դեպի Թուրքիա», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով, այդ մատակարարումները նույնպես կնպաստեն Եվրոպայում էներգետիկ կայունությանը։
«Բայց դա նրանց ընտրությունն է։ Թե ինչպես դա կազդի նրանց վրա, ես արդեն լիովին չգիտեմ», - ասել է Պուտինը։

Նմանատիպ նյութեր
844 դիտում
11:10 01-01-2025
Ուկրաինայով ռուսական գազի տարանցման դադարեցումը պատմական իրադարձություն է․ նախարար
1180 դիտում
19:07 18-08-2024
«Գազպրոմը» հավաստիացրել է, որ Ուկրաինայով գազ է մատակարարում «Սուջա» ԳՉԿ-ին հաստատված ծավալով
10268 դիտում
17:21 24-06-2018
Կրեմլը հրաժարվում է նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպման մասին տեղեկություն տրամադրել
Այս բաժնից
1009 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1009 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
985 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել