211652_close_icon

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց մի շարք աշխատակիցների

views-count2185 դիտում article-date 20:08 30-12-2024
Երևանի Մետրոպոլիտենը տարվա վերջին աշխատանքային օրն ամփոփեց 2024 թվականին իրականացված աշխատանքները։ Հաշվետվության ընթացքում ներկայացվեցին տարվա կարևորագույն ձեռքբերումներն ու ծրագրերը։

Աշխատանքների ամփոփումից հետո մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մի շարք աշխատակիցների՝ ընդգծելով նրանց ներդրումը մետրոպոլիտենի զարգացման գործում, ամենօրյա անխափան աշխատանքում։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը նաև նշեց, որ մետրոպոլիտենի արդիականացման գործընթացները շարունակական են լինելու։

2025 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր, որոնք ուղղված են մետրոպոլիտենի արդյունավետության բարձրացմանը, ուղևորների հարմարավետության ապահովմանը և ծառայությունների որակի բարելավմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր