Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ
Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց:
Երկար տարիներ աշխատելով ուժային կառույցներում՝ թույլ տվեք արձանագրել, որ Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում և չի տառապել ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ հակառակորդի յուրաքանչյուր դրսևորմանը: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվում ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ կյանքի գնով պաշտպանում է իր տունն ու երկիրը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր հենց այս պահին դիտակետում և խրամատում իրականացնում են մարտական հերթապահություն: Շնորհակալ եմ ձեր նվիրումի, հայրենասիրության ու քաջության համար:
Մետրոպոլիտենի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից երախտագիտությունս եմ հայտնում մեր զինծառայողների ծնողներին:
Թող ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով: