211652_close_icon
views-count844 դիտում article-date 21:24 27-12-2024

Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում «Գեոինֆո» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։

Ասիական զարգացման բանկը, որպես տեխնիկական աջակցություն, դրամաշնորհ է հատկացրել, որի շրջանակներում հայաստանյան «Գեոինֆո» ՍՊ ընկերությունն առաջիկա ամիսներին կատարելու է Դեբեդ գետի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շրջակա միջավայրում կատարվող փոփոխությունները։

Ուսումնասիրության արդյունքում կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը, վեր կհանվեն գետին հարակից տարածքներում հնարավոր հեղեղման տեղամասերը։

Կատարված հետազոտություններն էլ հետագայում հաշվի կառնվեն Մ-6 միջպետական ճանապարհի՝ մայիսյան ջրհեղեղից տուժած հատվածների վերականգնման և խոցելի տեղամասերի բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելիս։

«Գեոինֆո» ՍՊԸ-ի մասնագետների հետ մեկնարկային հանդիպման ընթացքում Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են աշխատանքների կազմակերպման մեխանիզմները, հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը:

Նմանատիպ նյութեր