6339 դիտում
09:07 06-10-2015
Ավտովթար Լոռու մարզում. 39-ամյա վարորդը անչափահաս որդու հետ Chevrolet-ով հայտնվել է Դեբեդ գետի ափին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրաստանի պետական սահման-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ դեպի Ալավերդի ընթանալիս Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Պետրոսյանը իր վարած Chevrolet Aveo մակնիշի 17 US 786 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր ընթանալով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները: Ավտոմեքենան Դեբեդ գետի ափից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում է գտնվել նաև վարորդի անչափահաս որդին, ով նույնպես բարեբախտաբար չի տուժել:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1789 դիտում
20:25 27-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (29.12.2024 թ․)