211652_close_icon

2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ

views-count1435 դիտում article-date 19:39 26-12-2024
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Միջինում, միջին քանակով  բնակվող փաստացի բնակիչների թվով  բնակարանի դեպքում մոտավորապես նույն գինն է։ Այսինքն՝ 60-70 քառ․ մակերես ունեցող բնակարանում, որտեղ ապրում են 4 հոգի, նույն գինն է։ Այն ժամանակ էլ մեկ անձի համար 200 դրամ էր։ Հիմա մեկ քառ․ մետրի համար կվճարեն 13 դրամ։ Այսինքն,  որոշ մարդկանց համար կնվազի, որոշ դեպքում՝ կբարձրանա»,- նշեց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր