211652_close_icon
views-count10378 դիտում article-date 18:59 26-12-2024

Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ, տաք հետքերով հայտնաբերել ու հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նշված «Toyota»-ի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և Աշտարակ-Երևան ավտոճանապարհին երթևեկում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով դեպի Աշտարակ ընթացող վարորդների համար:  

Կոտայքի պարեկները կարճ ժամանակում պարզում են, թե չակերտավոր «լավ տղեն» որ հատվածում է գտնվում ու մեկնում են նշված վայր, որտեղ էլ հայտնաբերում են օրինախախտին և ավտոմեքենայով տեղափոխում ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Տ.-ն է, ով աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես առաքիչ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր