211652_close_icon
views-count94082 դիտում article-date 22:55 06-04-2022

Պարզվել է՝ այսօր Երևանում կրակոց արձակողը եղել է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը, իսկ ատրճանակը որպես պարգև ստացել է Արցախի նախագահի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Նոր Նոքրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ու հետաքննական բաժանմունքների իրենց գործընկերների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, այնուհետև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով և տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի  բաժին է ներկայացել Երևաի բնակիչ, 38-ամյա Մ. Մակարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ  այսօր՝ ապրիլի 6-ին,  ինքն է Նոր Նորքի  վաչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 2-րդ շենքի բակում իր մոտ եղած բերետատեսակի ատրճանակով կրակել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա պատճառաբանել է, որ կրակել է բակում հավաքված շների ուղղությամբ, նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար: Նա ներկայացրել է նաև ատրճանակը՝ 3 փամփուշտներով:

Ոստիկանները պարզել են նաև, որ վնասված Lexus-ը պատկանում է Երևանի բնակիչ Բորիս Հարությունյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մակարյանը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ ատրճանակը նրան  պարգևատրել է Արցախի Հանրապետության նախագահը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 6-ին կրակոց էր հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում կրակոց է հնչել։ 

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նույն վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանն ու Տիգրան Մանուկյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև՝ նշված շենքի բակում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր