1894 դիտում
13:59 25-12-2024
Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի զnհերի ընտանիքներին
Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում: Ավիավթարից հետո 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Նա այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Ադրբեջանի պետական պատվիրակությունն ուղարկվել է Ղազախստան՝ տեղում պարզելու Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման պատճառները։ Ղազախստանի կառավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել։

Նմանատիպ նյութեր
979 դիտում
21:49 27-12-2024
Սպիտակ տունը հնարավոր է համարում Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից Բաքու-Գրոզնի ինքնաթիռի խոցումը
38095 դիտում
20:45 28-11-2016
Գրոզնի տանող ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 8 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
811 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1285 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
823 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել