45827 դիտում
10:40 23-12-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել․ Թաղման բյուրոյում քար անտարբերություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանը, ով իր դժգոհությունը և վրդովմունքը հայտնեց իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարության վերաբերյալ։
Նա ասաց․ «Հայրիկիս 2004 թվականի դեկտեմբերի 9-ին հուղարկավորեցինք «Սպանդարյան» գերեզմանատանը օրենքով ու փաստաթղթերով տրամադրված 3-ը 4-ի վրա հողակտորում։ Այնպես ստացվեց, որ գերեզմանատեղիում բետանոպատում և շինարարություն չարեցինք, բայց անունը գրված էր, թումբը միշտ թարմացնում էինք և ակնհայտ երևում էր, որ այդտես մարդ կա հուղարկավորված։ Հաճախակի գնում էինք հայրիկիս գերեզմանին այցի, խունկ ծխեցնում, հարգում։ Վերջին անգամ մի քանի օր առաջ գնացինք ու տեսա, որ հայրիկիս հատկացված 3-ը 4 չափի հողակտորի ուղիղ կեսը բետոնապատվել, սալապատվել և խճաքարով ծածկվել է, իսկ հողաթումբը՝ չկա։ Դիմեցի պատասխանատուներին, իսկ նրանք ասացին, որ իրենք չգիտեն, տեղյակ չեն՝ ով է դա արել, ով է հայրիկիս անուն ազգանունով մետաղյա ցուցանակը հանել։ Ես վստահ եմ, որ դա իմ հայրիկի կամ իմ հարազատներից ոչ ոք չի արել, դա այլ մարդու արած գործ է։ Ինձնից սկսեցին պահանջել փաստաթուղթ, որ հուղարկավորվածը իմ հայրիկն է։ Իհարկե ես անգամ ստիպված եղա իմ ծննդյան վկայականը, հայրիկիս մահվան վկայականը բերել, բայց կարողացա ապացուցեմ, որ իմ հայրիկն է հուղարկավորված։ Դրանից հետո բերեցին հայրիկի անուն-ազգանունով նոր ցուցանակ դրեցին։ Ես նորից դիմեցի պատասխանատուներին, ինձ ասացին, որ ում ուզում եմ բողոքեմ, իրենք ասելու բան չունեն ու չգիտեն՝ ով է այդտեղ շինարարություն արել։ Ես անգամ չգիտեմ՝ այդտեղ միգուցե հուղարկավորություն են արել։
Խնդրում եմ պատասխանատու կառույցներին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ՀՈԱԿ-ի ղեկավար կազմին ինձ բացատրեն, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ապօրինի տիրացել այդ հողակտորին և ով է այդ գործարքի հեղինակն ու պատասխանատուն»։
Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից խնդրի վերաբերյալ պարզաբանում է ստացել, որը ներկայացնում ենք ստորև.
Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանի բարձրացրած հարցին ի պատասխան, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը այց է կատարել նշված գերեզմանատուն և հանդիպում է ունեցել քաղաքացի Գ. Սարգսյանի հետ։ Անհրաժեշտ փաստաթղթերի և 2022թ-ին անօդաչու սարքի միջոցով գերեզմանատան տարածքի (ներառյալ նշված հուղարկավորման վայրի) կատարված և արխիվավորված տեսաձայնագրության տրամադրելուց հետո պարզ է դարձել, որ տարածքի որևէ փոփոխություն չի կատարվել: Քաղաքացի Գ. Սարգսյանի մոտ փարատվել է դժգոհությունը և անհանգստությունը այն մասին, թե իբր նշված գերեզմանատեղին զավթել են և կատարել այլ աշխատանքներ։ Նշենք, որ սույն գերեզմանատեղին 10 տարի և ավելի ժամանակահատվածում շատ հազվադեպ է այցելու ունեցել, որի արդյունքում նշված գերեզմանատարածքը խիստ մացառոտվել էր և երկար տարիների ընթացքում հավանաբար հարևան գերեզմանատեղիներում արարողակարգային (և ոչ միայն) իրերի մասերով էր լցվել։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից սույն տարածքը (որը հանդիսանում է հանգուցյալի հարազատների սեփականությունը) սիրով և հոգատարությամբ վերը նշված մացառոտներից և այլ աղբից ազատվել է:
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը միշտ պատրաստ է պատասխանել քաղաքացիների հարցերին և տալ սպառիչ տեղեկատվություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+