Արսեն Թորոսյանն ինձ վիրավորական բառերով ասում էր, որ աշխատողներիդ այնտեղից կհանեմ. Դավիթ Սանասարյան. Aravot.am
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստին հարցաքննվեց Դավիթ Սանասարյանը:
Նա պատմեց, որ Սամվել Ադյանին որպես գնումների ոլորտում լավ մասնագետ խորհուրդ է տվել ընկերը: Ինքը Ադյանին հարցրել է՝ զբաղվո՞ւմ է բինզեսով, նա ասել է՝ ունի կլինիկա Մոսկվայում, ընտանիքն այստեղ ունի բիզնեսներ: Սանասարյանի խոսքով, ինքն ասել է Ադյանին, որ պետք է հրաժարվի, հավատարմագրային կառավարման հանձնի ու կատարի բացառապես պետական աշխատանք:
Ըստ Սանասարյանի՝ Ադյանը համաձայնել է. «Այն, ինչ հետագայում կարված գործում ներկայացվեց, որ ինքը ի սկզբանե տեղյակ է պահել «Զորաշեն» ընկերության մասին, չի համապատասխանում իրականությանը, որեւէ ապացույց չկա դրա մասին»: Սանասարյանի խոսքով, ընթացքում ինքն ավելի է վստահ եղել Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելու հարցում, որովհետեւ վերջինս լավ թիմ է հավաքել վերահսկողական ոլորտից. «Երբ հանձնարարականներ եմ տվել կատարել ուսումնասիրություններ, դրանց արդյունքում մի քանի 100 միլիոն վերականգնվել է պետբյուջե, դա Ադյանի ու իր գլխավորած վարչության աշխատանքի արդյունքն է»:
Հետո Սանասարյանը անդրադարձավ այն ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հեռախոսազրույցներին. «Ինքը զանգել է ինձ, ասել է, որ իմ աշխատողները լավ առաջարկ են արել, եթե փաստաթղթերն ամեն ինչ նորմալ է, մենք կընդունենք: Զարմացա, ասացի՝ Արսեն, ի՞նչ է նշանակում աշխատողը լավ առաջարկ է արել, դու կընդունես: Մեր խոսակցությունների 80 տոկոսը եղել է կառավարական կապով, ինչքան գիտեմ այդ կապը վերահսկվում է: Կանչում եմ Ադյանին, ասում եմ՝ նման բան է ասում, կա՞պ ունի քեզ հետ, ասում է` չէ պարոն Սանասարյան: Ասում եմ՝ լավ, նորից զանգում եմ Թորոսյան Արսենին, ասում եմ՝ նման բան չկա: Ասում է՝ լավ, ես իմ կապերով կճշտեմ»:
Սանասարյանն անդրադարձավ նաեւ դիալիզի պարագաների գնման գործընթացին վերաբերող ուսումնասիրություններին: Նրա խոսքով, տվյալներ էին ստացվել, որ մենաշնորհ կա այդ ոլորտում, տարիներ շարունակ չարաշահումներ են տեղի ունենում, երկու կազմակերպություն է մրցույթը միշտ շահում: Ինքը Ադյանին հանձնարարել է գործողության պատրաստվել. «Արսեն Թորոսյանը բողոքել է, որ բավականին բիրտ են մեր աշխատողները, ներս են ներխուժում, աթոռ են ուզում, իրենց պահում են Հատուկ ծառայության աշխատակիցների պես: Մի անգամ Արսեն Թորոսյանն ինձ զանգել է, ինձ մոտ մարդ կար, անջատել եմ, երկրորդ անգամ, երբ զանգ եղավ, վերցրեցի վիրավորական արտահայտություններով ասում էր, որ աշխատողներիդ վիրավորական բառերով այնտեղից կհանեմ: Մոտս մարդ կար, չպատասխանեցի, հետո ձայնային ուղարկեցի, որ իմ աշխատողների մասին այդպես չխոսի…Վերջը, հետագայում Թորոսյանն ասաց՝ բա էս ամեն ինչը անում եք, որ քո աշխատող Սամվել Ադյանի «Զորաշեն» ընկերությունը հաղթի՞: Ես ասացի՝ իմ սկզբունքները գիտես, ինձ համար կապ չունի Սամվել Ադյանն է, թե ով է: Այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկ կա, որ բոլորս վստահ լինենք, պետք է ուսումնասիրություն կատարվի: Բայց քննչական մարմնում ներկայացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել, ես ընդունել եմ, որ այդ ընկերությունը պատկանում է Սամվել Ադյանին»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: