211652_close_icon

Թե ինչու Հայաստանը մինչև հիմա աջակցության ձեռք չի մեկնել հրդեհներով լի Հունաստանին, ինձ հայտնի չէ. Դավիթ Սանասարյան

views-count18524 դիտում article-date 21:37 07-08-2021
«ՀՀ կառավարության պաշտոնական բացատրությունն այն մասին, թե ինչու մինչև հիմա աջակցության ձեռք չի մեկնել հրդեհներով լի Հունաստանին, ինձ հայտնի չէ, այնուամենայնիվ, կարծում եմ ուշ չէ»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

«Նման ծանր իրավիճակներում են պետություններն ավելի լավ ճանաչում իրար, և բնական դաշնակցին աջակցելն անհրաժեշտություն է:

Հ.Գ. ցանկանում եմ հիշեցնել, որ 88-ի երկրաշարժից հետո աշխարհի ավելի քան 100 երկիր օգնություն են ցուցաբերել մեզ` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, սննդամթերք և դեղորայք։

Օգնել են նաև վերականգնողական աշխատանքներում։ Բնական աղետների ժամանակ սատար կանգնելը ուժեղ ու մարդասիրական քայլ է, որը կարելի է ցուցաբերել նույնիսկ թշնամուն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր