211652_close_icon

Առաջնային խնդիրը շենքերը քանդելն է, որ մարդիկ չապրեն. Հետո մի բան լինի, կասեն՝ կառավարությունն ուր էր նայում. Փաշինյան

views-count1978 դիտում article-date 15:55 19-12-2024
Առաջնային խնդիրը շենքերը քանդելն է, որովհետև մարդիկ շարունակում են այդ շենքերի մեջ ապրել, այդ շենքերի վիճակը վատանում է և դա ռիսկ է առաջացնում բոլորիս համար, որ մի օր այդ շենքում մի բան տեղի կունենա, Աստված չանի, կլինեն խնդիրներ, կլինեն տուժածներ, հետո բնական հարց կառաջանա, բա կառավարությունը ու՞ր էր նայում, մարզպետարան ուր էր նայում, փրկարար ծառայությունն ուր էր նայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի ու Լոռու մարզերում հեղեղումների հետեւանքով վթարային դարձած շենքերի ճակատագրին:

Նմանատիպ նյութեր