Չարաշահումներ չկան, անճշտություններ են. Կոտայքի մարզպետն` իր աշխատակազմում հայտնաբերված խախտումների մասին
Չարաշահում բառը ճիշտ չեք ասում, անճշտություններ են: Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որ խախտումներ կան Կոտայքի մարզպետի աշխատակազմում: Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք դրա հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
«Հիմա գործը ուղարկվել է դատարան: Խնդրում եմ, դուք էլ հետևեք իրադարձություններին, հասկանանք՝ արդյո՞ք կան այդ խախտումները, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1մլրդ 70մլն դրամի խախտումներ կան: