Այսօր հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ցուցակը հանվել է կայքէջից. Արցախի ՊԲ
Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:
«Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը», ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/12/26/1174605/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հրապարակել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված 147 զինծառայողի անուն: