211652_close_icon
views-count2104 դիտում article-date 13:10 19-12-2024

Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում․ Տաշիր համայնքի 3 բնակավայրեր ուժեղ քամու հետևանքով զրկվել են էլեկտրաէներգիայից․ տապալվել են հաստաբուն ծառեր, բարձրավոլտ էլեկտրասյուներ, վնասվել են մանկապարտեզի ու դպրոցի տանիքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմեբերի 19-ին, Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Վաղ առավոտյան Լոռու մարզի Տաշիր համայնքի Ձյունաշող, Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են հաստաբուն ծառեր, բարձրավոլտ երկաթե և փայտե էլեկտրասյուներ, տների տանիքներ են վնասվել, Մեծավան գյուղում վնասվել է դպրոցի և մանկապարտեզի տանիքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրասյուների տապալման հետևանքով կարճ միացում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և օգնել բնակիչներին։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիները։

Այս պահին նշված գյուղերում դադարեցված է էլեկտրամատակարարումը և աշխատանքներ են տարվում այն վերականգնելու համար։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր