45808 դիտում
22:27 23-05-2021
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. փոթորիկը Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը ամբողջովին պոկել ու մոտ 150 մետր շպրտել է. տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ. գյուղը հոսանքազրկված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում Արտաշար գյուղում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում, փոթորկի հետևանքով գյուղի միջնակարգ երկահարկանի դպրոցի տանիքը ամբողջովին պոկվել ու մոտ 150 մետր շպրտվել է՝ վնասելով նաև բնակելի շենքի տանիքը, բնակչի գոմը:
Այդ ամենի արդյունքում տապալվել են նաև էլեկտրասյուներն ու կտրվել էլեկտրալարերը: Գյուղն ամբողջովին հոսանքազրկված է:
Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Սարգսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Ժամը 7-ի սահմաններում էր, որ էս աղետը եղավ: Վայրկյանների ընթացքում փոթորիկը դպրոցի տանիքը պոկեց ու շպրտեց: Երջանիկ պատահականությամբ տուժածներ չկան, բայց 1980 թվականին կառուցված դպրոցը, որն ունի 191 աշակերտ, խոշոր չափի նյութական վնաս կրեց:
Թե դպրոցը, թե գյուղապետարանը այդքան միջոցներ չունեն, որ զրոյից տանիք հավաքեն: Գյուղապետն արդեն իրավիճակի մասին տեղեկացրել է Արմավիրի մարզպետարան, հույս ունենք, որ մարզպետարանն ու կառավարությունը գյուղի կրթօջախին օգնության ձեռք կմեկնեն: Հակառակ դեպքում, եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, անձրևներին զուգահեռ, դպրոցը վթարային կդառնա»:
Տարեց գյուղացիներն էլ ասում էին. «Գյուղը 300 տարվա պատմություն ունի, և ինչ մենք հիշում ենք, նման դեպք գյուղում տեղի չէր ունեցել: Բնությունը զայրացել էլ, ինչ էր արել, րոպեների ընթացքում իր սև գործն արեց: Գոնե կառավարությունը օգնի, դպրոցի տանիքը արագ սարքեն: Թե չէ որ դպրոցն ավիրվավ, էրեխեքին ո՞ւր ենք դասի տանելու»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)