1462 դիտում
11:48 19-12-2024
Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվեց ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց, որով Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղի 2-րդ փողոց 6-րդ փակուղի 3 հասցեում գտնվող գույքը որպես պետական սեփականություն ամրացվում է ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գունդ» ՍՊ ընկերությունը դիմել է ՊՆ-ին՝ պատրաստակամություն հայտնելով որպես նվիրատվություն տրամադրել Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղում գտնվող գույքը:
Համաձայն կադաստրի կողմից ներկայացված տեղեկատվության, նշված միավորի կադաստրային գործում առկա տվյալների և էլեկտրոնային քարտեզի միջև առկա է հողամասի գծային չափերի և մակերեսի անհամապատասխանություն, մասնավորապես.
համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, կազմում է 9,5 հա, այնինչ ըստ կադաստրային քարտեզի տվյալների, հողամասի մակերեսը կազմում է 7,66211 հա (փաստացի չափագրմամբ՝ ավելի փոքր, մոտ 7,6 հա, ինչը համապատասխանում է պարսպով սահմանազատված տարածքին): Կատարված նախնական չափագրման արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք անհամապատասխանություններ նաև շենք-շինությունների մասով, մասնավորապես վկայականում նշված շինությունների ծածկագրերը չեն համապատասխանում էլեկտրոնային քարտեզում նշված ծածկագրերին (դատելով շինությունների մակերեսներից), էլեկտրոնային քարտեզում արտացոլված որոշ շինություններ իրականում գոյություն չունեն, ինչպես նաև փաստացի առկա են շինություններ, որոնք արտացոլված չեն էլեկտրոնային քարտեզում։
Գույքի սեփականատերը բանավոր հրաժարվել է իր միջոցներով իրականացնել հողամասի սահմանների ճշտման և շենք-շինությունների վերագրանցման աշխատանքներ, հետևաբար գույքի ընդունման հրատապությամբ պայմանավորված, ստիպված առաջանում է գույքը Պաշտպա¬նության նախարարության կողմից ընդունելու, նշված ճշտումներն իրականացնելու և փաստացի չափագրման տվյալների հիման վրա պետական գրանցման ենթարկելու անհրաժեշտություն։

Նմանատիպ նյութեր
1386 դիտում
13:52 25-10-2022
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանն է ներկայացվել Ադրբեջանի ագրեսիայից հետո Ջերմուկի իրավիճակը
2268 դիտում
09:59 29-01-2014
Սաստիկ բուք է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհահատվածում, Գնդևազ-Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է
1621 դիտում
22:06 26-01-2022
Գործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակը
Այս բաժնից
1210 դիտում
13:42 19-12-2024
Զինակոչիկները որոշ հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի
562 դիտում
13:29 19-12-2024
Վստահ եմ՝ Հայաստանում այս պահի դրությամբ համակարգային կոռուպցիա չկա. Գալյան