211652_close_icon
views-count754 դիտում article-date 18:08 16-12-2024

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է ոչ ավանդական տեխնոլոգիաներով դպրոց և մանկապարտեզ կառուցելու պիլոտային ծրագիրը

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ոչ ավանդական տեխնոլոգիաներով շենքերի, շինությունների նախագծում, արտադրություն և շինարարություն իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են նոր եղանակով դպրոցի և մանկապարտեզի կառուցման պիլոտային ծրագիր իրականացնելու գաղափարն ու հայաստանյան ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է շինարարական ծրագրերում նոր մոտեցումների կիրառումը և առաջատար երկրներում ընդունված ոլորտային նորամուծությունները Հայաստանում կիրառող ընկերությունների ներուժի օգտագործումը պետական ծրագրերում։ «Մեզ համար առաջնահերթ են լինելու որակն ու կառուցման արագությունը, ինչպես նաև գնի համադրությունը։ Կընտրվի ներկայացված այն առաջարկը, որը լավագույնս կհամապատասխանի այս չափանիշներին»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ փորձնական ծրագիրը թույլ կտա և՛ ոլորտի պատասխանատուներին, և՛ լայն հանրությանը գործնականում պարզել՝ որքանով են արդի տեխնոլոգիաներն արդյունավետ՝ հետագայում կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզի և այլ օբյեկտների կառուցման ծրագրերի շրջանակում կիրառելու համար։

Հանդիպմանը որոշվել է ընկերություններին փոխանցել պահանջվող չափանիշները, ելակետային տվյալները, որոնց հիման վրա յուրաքանչյուրը կներկայացնի նախագծային նախնական լուծումներ և գնառաջարկ։

Քննարկվել է նաև մի քանի տեխնոլոգիաների՝ մոդուլային կառուցվածքների և պողպատե բարակապատ տրամատների համադրությամբ առավել արդյունավետ տարբերակներ մշակելու գաղափարը։ Ընկերությունների
ներկայացուցիչները վստահեցրել են, որ այս նախաձեռնության բարեհաջող իրագործումը միանշանակ կրթական
հաստատությունների կառուցման ծրագրերում կբերի նոր որակ և արագություն։

Քաղաքաշինության կոմիտե
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր