211652_close_icon

Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները

views-count1147 դիտում article-date 12:47 12-12-2024
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կլինի լսել նաև Ազնավուրին նվիրված հատուկ ստեղծագործություն՝ «Jamais» («Երբեք») երգը։
Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ երիտասարդ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։

Երգը կատարվում է հայտնի արտիստների կողմից՝ Ֆրանսիայից և Հայաստանից․ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան,Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան, Էրիկ Կարապետյան;

Նմանատիպ նյութեր