1018 դիտում
11:39 17-04-2015
«100 տարի անց…». Կհնչեն Ա. Սպենդիարյանի` Եղեռնի իրադարձությունների թեմաներով ստեղծագործությունները
Ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հարյուր տարի անց» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արևմտահայության 20-րդ դարասկզբի կոտորածները խորապես ցնցել են Ալեքսանդր Սպենդիարյանին և որպես ճշմարիտ արվեստագետ, նա չէր կարող անտարբեր մնալ հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Մեծ եղեռնի իրադարձություններն իրենց արձագանքն են գտել կոմպոզիտորի ստեղծագործություններում. Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հիման վրա գրվել է «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործությունը, իսկ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` «Առ Հայաստան» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը:
Հարյուր տարի անց, այս ստեղծագործությունները, կրկին իրենց բողոքի, ազատության կանչով՝ որպես արձագանք ժամանակի ոճրագործության, մոմավառության ներքո, կհնչեն կոմպոզիտորի երազանքների օրրանում՝ հայրենիքում: Կցուցադրվեն նաև կոմպոզիտորի ստեղծագործությունների ձեռագիր և տպագիր նոտաները:
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
13:12 10-10-2021
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երեկոյան կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
739 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը