211652_close_icon
views-count844 դիտում article-date 11:46 09-12-2024

Վերին Լարսի սահմանով անցնելու հերթում գրանցվել է 1,359 հայկական բեռնատար

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1,400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4,654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1,359-ը հայկական են։

Նմանատիպ նյութեր