211652_close_icon
views-count3174 դիտում article-date 15:43 05-06-2022

Վերին Լարսի անցակետում վերջին 3 օրվա ընթացքում մոտ 250 հայկական բեռնատար արդեն հատել է սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ

armtimes.com-ը գրում է. Վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում շարունակվում է բեռնատարների կուտակումը, թեև վերջին 3 օրերի ընթացքում կուտակումները համեմատաբար պակասել են: 

«Տևական ժամանակ է՝ կուտակումներ կան սահմանին: Վերջին 3 օրվա ընթացքում մոտ 250 հայկական բեռնատար արդեն հատել է սահմանը, այս պահին մոտավորապես 450 մեքենա դեռ Թբիլիսիից եկող ճանապարհին է կուտակված, մոտ 50 մեքենա էլ՝ Բաթումիի կողմից եկող ճանապարհին», — «Ալիք-ի» հետ զրույցում ասել է ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:

Դեսպանության տվյալներով՝ կուտակումների պատճառը ուղևորահոսքի ավելացումն է, որի համար էլ տարողունակությունը չի բավարարում:

«Մոտ մեկ ամսից ավելի է, ինչ կուտակումներ կան՝ մեկ օր ավելանում է, մեկ օր պակասում: Սկզբնական շրջանում կուտակումերը պայմանավորված էին եղանակային պայմաններով, հետո արդեն, երբ Ռուսաստանը բացեց Հայաստանի քաղաքացիների համար ցամաքային սահմանները, սկսվեց ուղևորահոսքի ավելացումը», — հայտնում են դեսպանությունից:

Հավելենք, ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ են։ 

Նախարարը նշել է, որ հունիսի 11-ին ռուս գործընկերոջ հետ Լարսում կփորձեն հասկանալ թողունակությունը ավելացնելու հնարավորությունները: 

Նմանատիպ նյութեր