slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը
211652_close_icon

Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը

views-count1609 դիտում article-date 18:36 04-12-2024
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կթակեն գյումրեցիների դռները և կառաջարկեն քվեարկել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու համար: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ կա Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի 7 թեկնածու:

«Առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից կիրականացվի այդ նախնական քվեարկությունը: Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին:

Հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ նախնական ընտրությունը հաջող կընթանա: Նա սա շատ լավ մեխանիզմ համարեց՝ կիրառելու բոլոր տեղերում, որտեղ թեկնածու ընտրելու խնդիր կլինի:

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներն են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը:

Նմանատիպ նյութեր