1890 դիտում
13:46 11-03-2020
«Մենք չենք ձեւավորելու խամաճիկային ՍԴ». Փաշինյանը ներկայացրեց ՍԴ դատավորների ներկայացման կարգը. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք չենք ձեւավորելու խամաճիկային դատարան. մենք նոր ՍԴ-ի ձեւավորման պրոցեսը պիտի դարձնենք մաքսիմալ թափանցիկ: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/565227.html?fbclid=IwAR3greEto2BgY5kJiM0rqReSkuaAHdgUG4hkM3cfcLa2EZ1nbPIkKJ9GoSE]News.am[/url]-ը։
«Հիմա, դատական օրենսգիրքն ընդունելուց հետո կարեւոր է արձանագրել, որ ՍԴ դատավորի թեկնածուները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անցնելու են բարեվարքության ստուգում: Մենք տեսնելու ենք, թե նրանց կյանքում կա՞ արդյոք մի բան, որ նրանց կարող է խանգարել լինել օբյեկտիվ: Ընդ որում այդ բարեվարքության կանոնները չեն անցնի նաեւ այն թեկնածուները, որոնք պարզվի, որ կաշկանդված են թեկուզ այսօրվա իշխանության հետ կապերով»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ քանի որ 2018-ի ապրիլից հետո ՍԴ երկու դատավորներ ներկայացրել են ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը, նրանք կշրունակեն մնալ ՍԴ դատավորներ, իսկ մնացած 7-ի լիազորությունները կկասեցվեն: Այդ 7 թափուր տեղի համար կառավարությունը կներկայացնի 3 թեկնածու, իսկ ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը՝ 2-ական թեկնածու, քանի որ մեկական թեկնածու արդեն ներկայացրել են, որոնք արդեն դարձել են ՍԴ դատավորներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
664 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է