211652_close_icon
views-count10543 դիտում article-date 10:21 04-12-2024

Ղարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք»-ից հեռանալու մասին տեղեկությունը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ և հերքել կուսակցությունից հեռանալու և փոխարենը գործարարությամբ զբաղվելու մասին տարածված լուրը, հայտնում 1tv.ge-ն:

«Այսօր արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները ստեր են տարածել, թե ես հեռացել եմ «Վրացական երազանք»-ից։ Այս ապատեղեկատվությունը նպատակ ունի մոլորեցնել հանրությանը և արհեստական ​​իրարանցում առաջացնել»,- ասված է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքը շարունակում է աշխատել նույն պաշտոնում։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ես շարունակում եմ աշխատել որպես «Վրացական երազանք»-ի նախագահ, ես մեր թիմի անդամն եմ, և տեղեկության բովանդակության մեջ առկա մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր