Կախի Քալաձեն կղեկավարի «Վրացական երազանք» դաշինքի նախընտրական շտաբը
«Վրացական երազանք» դաշինքի ղեկավար է նշանակվել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախի Քալաձեն: Այս մասին այսօր դաշինքի քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:
Վերջինիս խոսքով՝ առաջիկա օրերին Կ. Քալաձեն կներկայացնի նախընտրական շտաբի աշխատանքային գրաֆիկը՝ կապված հունիսի 15-ին Վրաստանում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: