1528 դիտում
16:17 03-12-2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ
ՆԳ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ:
Կարող են դիմել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, որոնք ունեն Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունը կարող է նպաստել Խորհրդի գործունեության առավել արդյունավետ իրականացմանը:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը:
Հայտերը ներկայացնել դեկտեմբերի 3-ից 17-ը ներառյալ՝ ուղարկելով [email protected] էլփոստին:
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 010-59-68-71 հեռախոսահամարով:

- դիմում՝ խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանի անունով (ձևը կցվում է),
- կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը,
- ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,
- հիմնավորում` Հասարակական խորհրդում ներգրավման վերաբերյալ (1.5-2 էջ),
- հակիրճ վերլուծություն՝ վերջին 3 տարիների ընթացքում Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4.5-5 էջ)։
Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը:
Հայտերը ներկայացնել դեկտեմբերի 3-ից 17-ը ներառյալ՝ ուղարկելով [email protected] էլփոստին:
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 010-59-68-71 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
2832 դիտում
12:16 07-02-2016
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ
4743 դիտում
16:53 30-05-2016
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ
Այս բաժնից
1009 դիտում
22:38 08-01-2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա
1315 դիտում
22:19 08-01-2025
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան. «Ազատություն»
1024 դիտում
22:11 08-01-2025
Քաղաքային պլանավորման հայտնի կոնցեպտներն ու Երևանը. Վիկտոր Մնացականյան