211652_close_icon
views-count4731 դիտում article-date 16:53 30-05-2016

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն: [b]1.Ծրագրավորում (Software development)[/b]-MSCD Web Application, C/C++ Developers Certifications, C Programming Language Certified Associate (CLA), C Certified Professional Programmer (CLP), C Certified Senior Programmer (CLS), C++ Certified Associate Programmer (CPA), C++ Certified Professional Programmer (CPP), C++ Certified Senior Programmer (CPS), C# Desktop Application Development Certifications, Microsoft Certified Solution Expert (MCSE), Microsoft Certified Solution Developer (MCSD), Microsoft Certified Solution Associate (MCSA), Java Developers Certifications, Oracle Certified Professional, Oracle Database SQL Expert!) [b]2.Ցանցային ադմինիստրատոր (System administrator)-[/b]·Linux – LPI–2, Windows – MSCA (Windows Server 2008, 2012) [b]3.Ցանցեր (Networks)[/b]- ·CCNA (Cisco Certified Network Associate), CCNP (Cisco Certified Network Professional) [b]4.Կիբերանվտանգություն (Cybersecurity)[/b]-·CompTIA Security +, CCNA Security, Cisco Cyber Security: Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։ Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) [email protected] էլ. Հասցեով: Հեռախոս +374 10 294416

Նմանատիպ նյութեր