211652_close_icon
views-count754 դիտում article-date 09:39 27-11-2024

Քննչական կոմիտեում քաոս չկա․ ՔԿ մամուլի խոսնակ

Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։

Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։

Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»,- գրել է նա։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔԿ մի շարք պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։

Նմանատիպ նյութեր