211652_close_icon

Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ

views-count1270 դիտում article-date 09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում երեկ հերթական ծառատունկն էր։ Այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։

Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։

Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։

Նմանատիպ նյութեր