Կենտրոնում համաքաղաքային ծառատունկի շրջանակում տնկվել է 1300-ից ավելի ծառ. ֆոտոռեպորտաժ
Մայրաքաղաքում ապրիլի 14-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ էր հայտարարված:
Բազմաթիվ մասնավոր և պետական հիմնարկ ձեռնարկությունների, ուսումնական կենտրոնների, քաղաքացիների հետ ծառատունկին էր միացել նաև Կենտրոն վարչական շրջանը` ղեկավար Արա Սադոյանի գլխավորությամբ:
«Համաքաղաքային ծառատունկը և շաբաթօրյակը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն նախաձեռնություններից են, որին ինքնակամ և սիրով միանում են բոլորը: Այս տարի նախաձեռնությունը ուղղված է ինչ-ինչ պատճառներով այրված կանաչ հատվածների վերականգնմանը և, իհարկե, արդեն առկա կանաչ գոտիների ծառերով համալրմանը: Կանաչ գոտիները համալրելու ցանկությունը այսօր համախմբել է բոլորիս»,-լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Արա Սադոյանը:
Ընհանուր առմամբ Կենտրոնում համաքաղաքային ծառատունկի շրջանակում տնկվել են 1300-ից ավելի ծառեր: