211652_close_icon

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

views-count2236 դիտում article-date 09:00 24-11-2024
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»–ից:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի  24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին սպասվում են տեղումներ։

Նմանատիպ նյութեր