211652_close_icon
views-count1042 դիտում article-date 17:25 05-05-2023

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, ապա կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ 

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-10-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Նմանատիպ նյութեր