211652_close_icon
views-count709 դիտում article-date 23:15 21-11-2024

«Եթե «բարի թագավոր» խաղալու անհրաժեշտություն եղավ, հնարավոր է ինչ-որ մասով բավարարեն»․ Ռուբեն Մելիքյանը՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված ՄԻՊ-ի՝ ՍԴ դիմելու առիթով. aravot.am

«Արդյունավետությունը չեմ կարող գնահատել, քանի որ մեր երկրում հարցերը՝ հատկապես ՔՊ-ի կողմից նշանակված երկու կառույցների միջև, լուծվում են ՔՊ ղեկավարի կողմից»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՀՀ ՄԻՊ) դիմում է ներկայացրել ՍԴ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված, այսպես պատասխանեց «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60 րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները: Նշենք, որ նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին:

Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ ՄԻՊ-ն ինքնուրույն է դիմել ՍԴ․ «Վստահ եմ, որ ստացել է համաձայնությունն իր քաղաքական ղեկավարությունից, իսկ ՍԴ-ն էլ, եթե ինչ-որ որոշում կայացնի, կստանա համաձայնություն և ինչ-որ որոշում կկայացնի։ Եթե «բարի թագավոր» խաղալու անհրաժեշտություն եղավ, գուցե հնարավոր է նաև ինչ-որ մասով բավարարեն։ Եթե ոչ, ոչ։ Այստեղ պատրանքներ ես չունեմ։ Ես սա իրավական հարց չեմ համարում, այլ համարում եմ քաղաքական հարց»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր