211652_close_icon
views-count1348 դիտում article-date 22:42 19-11-2024

Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա․ Telcell-ը խախտում է պայմանագրի կետերը

Oragir.News-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Երևանում միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն ընդառաջ ոլորտում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Tellcell» ընկերության աշխատանքների վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ են հնչում։

Խնդիրները բազմաթիվ են՝ տեխնիկականից մինչև ծրագրային։ Բայց պարզվում է, որ «Tellcell» ընկերությունը խախտում է նաև իր իսկ կնքած պայմանագիրը։

Դրանցից մեկը վերաբերում է ավտոբուսներում և մետրոյի կայարաններում տեղադրված վալիդատորների անսարքություններին։ Ընկերությունը պարտավոր է բողոք ներկայացնող քաղաքացուն պատասխանել անսարքությունների մասին, սակայն դա չի արվում։

Հատկապես սոցիալական ցանցերում օգտատերերը գրում են, որ մի քանի անգամ դիմել են «Tellcell» ընկերությանը՝ անսարք վալիդատորների մասին տեղեկություն ստանալու համար, սակայն օպերատորները պատասխանել են, որ տեղյակ չեն և չեն կարող պատասխանել։

Պայմանագրի կետերից մեկն էլ խախտվել է, քանի որ չկա sms ծառայության միջոցով ուղետոմսի ձեռքբերելու հնարավորություն։

«Փաստացի այս ընկերությունը խախտում է իր իսկ կնքած պայմանագիրը»,- գրում են օգտատերերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր