211652_close_icon
views-count1960 դիտում article-date 11:46 19-11-2024

Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են

Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբշամարտիկներ Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Կնյազ Իբոյանը։

ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։

«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։

Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»,- նշեց նա։

Դավթյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացված է այս առաջնությանը, հիմնականում ընդգրկված են մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, ովքեր նույնպես բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են։

«Ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը մեր բոլոր զինվորներին, որ նրանք կարողանան էլ ավելի լավ հանդես գալ ու մեդալներ ձեռք բերել»,- ասաց ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետը։

Նմանատիպ նյութեր