Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մալխաս Ամոյանը՝ հաղթելով ադրբեջանցի և թուրք ըմբիշներին, դուրս է եկել եզրափակիչ
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները հիանալի արդյունքներ են գրանցում:
66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ` կիսաեզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրատի նկատմամբ:
Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Վալենտին Պետիչին: Այնուհետև մեր ըմբիշը հաղթանակներ է տոնեկ նաև ուկրաինացի Անդրի Պարցեի (8:0) և ադրբեջանցի Նամազ Ռուստամովի (5:1) հետ անցկացրած գոտեմարտերում:
Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում մեր ըմբիշը կմրցի Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիյանինեջադի հետ: