211652_close_icon
views-count1213 դիտում article-date 23:27 15-11-2024

Շուխոնց ավետարանը նվիրաբերվել է Զինվորի տանը

Մատենադարանի ղեկավարությունը և գիտնականներն այցելել են Զինվորի տուն՝ իրենց հետ տանելով խնդրակատար մի մատյան՝ Շուխոնց ավետարանը, որ կոչված է իրականացնելու հավատավորների իղձերը, հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։ 
 
«Մեր իղձերի շարքում է Մատենադարանի և հայ երիտասարդության հանդիպումն ու փոխադարձ պատասխանատվությունը: 

Իսկ պատասխանատվությունը ձևավորվում է միայն ճանաչողության հիմքի վրա: Մատենադարանն աշխարհասփյուռ ձեռագրերի տունն է, և ձեռագրի տունդարձը՝ մեր գերագույն նպատակը:
 
Զինվորի տան առաքելությունն է ապաքինել պատերազմի ու աղետի հետևանքները, նպաստել քաղաքացու ֆիզիկական ու հոգեբանական վերականգնմանը: Մատենադարանի առաքելությունն է ապաքինել ձեռագրերի վերքերը, պատմական աղետների ու վայրիվերումների հետևանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր