Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Հոկտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշելու է Սրբոց Թարգմանչաց տոնը: Այս առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Ս. Պատարագ:
Արագածոտնի թեմում ձևավորված ավանդույթի համաձայն, Օշականի եկեղեցի կտարվի նաև Շուխոնց հրաշագործ Ավետարանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մայր Աթոռի մամլո ծառայությունից: