988 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 14-ին ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։
Ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։
«Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն իրականում նաև անվտանգ կլինի ծառայողների հետագա աշխատանքի և, առհասարակ, կյանքի և առողջության համար:
Փոփոխությունները պրակտիկ իրագործելի են և մենք կկարողանանք ապահովել ավելի լավ բժշկական զննության գործընթաց»,-ասել է Արփինե Սարգսյանը։
Արփինե Սարգսյանը ծառայողի առողջական վիճակին ներկայացվող պահանջների լավարկման գործընթացում ակտիվ ներգրավվածության և թիմային արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչության պետ Սուսաննա Մուրադյանին, Ոստիկանության բժշկական հանձնաժողովի անդամներին և ՆԳՆ անձնակազմին։
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԶԾ գործընկերներին՝ սերտ համագործակցության և փորձագիտական աջակցության համար։ Փոփոխություններն առաջարկվել են հաշվի են առնելով վիճակագրական տվյալները, կլինիկական վերջին ուղեցույցները։ Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել վիրաբուժական, թերապևտիկ, նյարդային, աչքի և ԼՕՌ հիվանդությունների ցանկում։
Ըստ համապատասխան խմբերի՝ անդրադարձ է կատարվել հիվանդությունների կլինիկական պատկերին և պրակտիկ դրսևորումներին, ոլորտը կարգավորող իրավական ակտերը մերօրյա մարտահրավերներին ու բժշկական ոլորտի նոր ձեռքբերումներին համապատասխանեցնելու հարցերին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9439 դիտում
14:13 20-10-2018
Քննարկվել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության հարցեր
1572 դիտում
16:52 11-07-2021
Հայաստանում կարանտինը երկարաձգվել է, փոփոխություններ են իրականացվել երկիր մուտք գործելու պահանջներում. ԱՆ
Այս բաժնից
913 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch