9442 դիտում
14:13 20-10-2018
Քննարկվել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության հարցեր
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։
Հանդիպման առանցքում որոշ հիվանդություններ ունեցող զորակոչիկներին մանրազնին հետազոտելու, համապատասխան բուժում կազմակերպելու և ըստ այդմ՝ հիմնավորված որոշումներ կայացնելու հարցերն էին։
Անդրադառնալով զորակոչի շրջանակում երիտասարդների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության հարցերին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հատուկ ընդգծել է այն փաստը, որ շատ հաճախ զորակոչիկները և նրանց ընտանիքների անդամները տեղեկացված չեն լինում, որ նախազորակոչակային և զորակոչային տարիքում մի շարք հիվանդությունների բուժումը՝ ներառալ վիրահատությունները, անվճար հիմունքներով կարող է կազմակերպվել համապատասխան ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում և մասնագիտացված բժշկական կենտրոններում։
Դավիթ Տոնոյանը հանձնարարել է առաջիկա զորակոչի ընթացքում խիստ ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկների և նրանց ընտանիքների անդամների կողմից ներկայացված դիմում-բողոքների քննարկման գործընթացը՝ ընդգծելով այդ շրջանակում անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործման և ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի N 404-Ն որոշմամբ սահմանված այն հիվանդություններին, որոնցով զորակոչիկները նախկինում ճանաչվում էին բուժման կարիք ունեցող կամ ոչ պիտանի։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է առաջիկա զորակոչի ընթացքում նույնպես ուշադրության կենտրոնում պահել նման խնդիրներ ունեցող զորակոչիկների հետազոտության և փորձաքննության գործընթացները, ինչպես նաև նրանց հետագա ծառայության կազմակերպման հարցերը, զորակոչի ավարտից հետո մանրակրկիտ վերլուծել նշված քաղաքացիների զորակոչի և զինվորական ծառայության ընթացքում առաջացող խնդիրները։
Հանդիպման ընթացքում, ի թիվս նշված հարցերի, քննարկվել են նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված «Ակտիվ պահեստազոր» ձևավորելու գործընթացը կանոնակարգող որոշման նախագծին, ինչպես նաև պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների ներգրավվամբ հավաքներ կազմակերպելու և նրանց ծառայության հատուկ պայմաններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
15:53 25-05-2020
ՀՀ ՄԻՊ-ի առաջարկները զինապարտների առողջական վիճակի հետազոտության և փորձաքննության վերաբերյալ. տարեկան հաղորդում
991 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր
Այս բաժնից
1384 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
997 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար