655 դիտում
11:36 15-11-2024
Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան
2025 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ պառլամենտական անատամ, ոչ քաղաքական և հակամասնագիտական քննարկումները, ինչպես նաև երեկվա՝ դրանց ավարտն ազդարարող «հրավառությունը»՝ Նիկոլ Փաշինյանի ճառանման ելույթը, խորը մտորումներ են առաջացնում գաղափարների ուժի մասին (այդ թվում՝ ապազգային ու կործանման տանող գաղափարների): Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ամենը ստիպում է մեզ սրընթաց կերպով վերաիմաստավորել գաղափարների և տեսությունների նշանակությունն ու դրանց ազդեցության ուժը պատմական և ժամանակակից իրադարձությունների կուլիսներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական: Ըստ էության, ճառասացի նորագույն գաղափարներն ու մտքերը ոչ միայն պահանջում են խորը վերլուծություն, այլև մեր ուսերին են դնում ինտելեկտուալ բեռ և այդ բեռը կրելու հանրային պատասխանատվություն։
Ակնհայտորեն, հանրային ընկալման մեջ առաջին հայացքից առաջադեմ կամ արմատական թվացող գաղափարները կարող են լինել և՛ բարիքի, և՛ կործանման աղբյուր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես դրանք կարող են մեկնաբանվել կամ նույնիսկ խեղաթյուրվել իրականացման ընթացքում՝ ներկայացվելով որպես փրկության, սակայն իրականում դառնալով աղետի գործիք։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերջերս ընդունված գաղափարները՝ հազիվ ժամանակ ունենալով քաղաքական և տնտեսական պրակտիկա մտնելու, սկսում թելադրել խաղի կանոններ՝ պատմության մեջ թողնելով հետք, որն անհնար է ջնջել։
Քաղաքական ասպարեզում գաղափարների շղարշով քողարկված սեփական շահն է հանդիսանում իրադարձությունների իրական շարժիչ ուժը: Այս հայտարարությունը պարզապես հանրությանը ինտելեկտուալ զգոնություն ցուցաբերելու կարևորությունն ընդգծելու համար չէ, այն դրամատիկ հիշեցում է, որ դու՛ք, բոլո՛րդ, ենթարկվում եք ապազգային համոզմունքների և գաղափարների ազդեցությանը:
Անդադար փնտրելով ներկայիս ճգնաժամերի հիմքում ընկած պատճառները՝ մարդկային միտքն այսօր գուցե ավելի բաց է արմատական գաղափարների համար, քան երբևէ։ Եվ հենց գաղափարներն են՝ անկախ իրենց իրական արժեքից կամ պրագմատիզմից, անչափ ավելի մեծ ազդեցություն թողնում պատմության ընթացքի վրա, քան թվում է առաջին հայացքից:
Այնուամենայնիվ, քննադատական ըմբռնումը այն մեխանիզմի մասին, որով գաղափարները ներթափանցում են հանրային գիտակցություն, պարունակում է ոչ միայն նախազգուշացում, այլև՝ հույս։ Ի վերջո, եթե գաղափարներն ունեն այդպիսի ուժ, ապա դրանց գեներացումը, այնուհետև՝ գիտակցված և պատասխանատու ընդունումը կարող է դառնալ աշխարհը դեպի լավը փոխակերպելու միջոց։ Մնում է, որ առաջադեմ համոզմունքների կրողները, առաջարկեն ազգային գաղափարներ, քարոզեն դրանք՝ հանրությանը առաջարկելով ոչ միայն այդ գաղափարների ուժի պասիվ ճանաչում, այլ նաև ակտիվ մասնակցություն՝ դրանց քննադատական ըմբռնմանը և իրականացմանը:
Այսպիսով, ակնհայտորեն այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա, որը պարզապես ժամանակի մարտահրավեր չէ, այլ ներկան փրկելու, ինչպես նաև ապագա ստեղծելու մի այնպիսի հնարավորություն, որտեղ գաղափարները ծառայում են ընդհանուր բարօրությանը, ոչ թե աղետին: Այս եզրահանգումը դեպի հնարավոր ապագա տանող մի յուրօրինակ ճանապարհային քարտեզ է, որտեղ առաջադեմ համոզմունքների կրողների համախմբման արդյունքում երկնած գաղափարները առաջնորդում են հանրությանը՝ կառուցելու ավելի արդար և բարգավաճ աշխարհ»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
895 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար