ՀԷՑ-ի պետականանումից հետո ոնց որ դատախազությունում լույսերը լավ չեն աշխատում. Միքայել Սրբազանի պաշտպան
Ժամեր շարունակ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ ենք ներկայացնում, մեղադրանքի կողմից լսում ենք դեռևս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված գործով դատավարության ժամանակ ասաց Սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը։
Նա նշեց, որ իրենք ասում են՝ 2023 թվականին ավելի կոպիտ բառամթերքով Միքայել Սրբազանը հայտարարել է նույնաբովանդակ գործողությունների մասին, այդ ժամանակ Հայաստանի դատախազությունը դիրքորոշում է հայտնել, որ այդտեղ հանցակազմ չկա, հանցագործության հետք չկա, հիմա իրենք ներկայացնում են փորձագետի կարծիքներ, որպես ապացույց, որպես քրեական դատավարության օրենսգրքով թույլատրելի ապացույցի տեսակ, իսկ մեղադրանքի կողմից լսում են դեռևս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ։
«Ի՞նչ ժամավաճառությամբ ենք մենք այստեղ զբաղված։ Այսքանից հետո Հանրապետության գլխավոր դատախազը կանգնում և ասում է՝ այս արարքը դիտարկում են նոր լույսի ներքո։ Ի՞նչ նոր լույսի ներքո. ՀԷՑ-ի պետականանումից հետո ոնց որ գլխավոր դատախազությունում լույսերը լավ չի աշխատում»,- ասաց Ֆարմանյանը։
Այս հայտարարությունից հետո դատական նիստերի դահլիճում հնչեցին ծափահարություններ։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։