Արտակարգ դեպք՝ Երևանում. Ուլնեցի փողոցում հրդեհ է բռնկվել ընթացող «Toyota Camry»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի փողոցի թիվ 70/4 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Նարեկ Ս.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահոգործելի, ավտոմեքենայի սրահը ամբողջությամբ մոխրի է վերածվել:
Օպերտիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Հակոբյանն ու Ռոմիկ Ստեփանյանը:
Տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագծությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարութունյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակը ավտոմեքենայում բռնկվել է այն ժամանակ, երբ վարորդը այն վարելիս է եղել ու նկատելով կրակն ու ծուխը՝ կայանել է ավտոմեքենան ու քաղաքացիների օգնությամբ պայքարել կրակի տարածման դեմ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։