211652_close_icon
views-count760 դիտում article-date 19:51 12-11-2024

ՄԻՊ-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Նոր ինձ ուղարկեցին, ես էլ ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված`«Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Իսկ այդ ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Սյունիքի մարզի մեր երիտասարդների հետ քննարկել ենք այն հարցը, թե ինչքան կարևոր է արժեքներ ստեղծել ու դրանք տարածել, անկախ գտնվելու միջավայրից, պաշտոնից ու այլ հանգամանքներից` առաջին հերթին ազնիվ մարդ լինել, մշտապես աշխատել սեփական պրոֆեսիոնալիզմի ու անձի զարգացման վրա, լինել հոգատար, ապրումակցող ու կարեկցող: Զրուցել ենք նաև այն մասին, թե ինչքան կարևոր է սեփական նվիրված աշխատանքի միջոցով մեր միջավայրում ու մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելը:

Ուրախալի փաստն այն է, որ կան այսպես ապրող մարդիկ, այդ թվում` այսօրվա հանդիպման մասնակիցները: Մեր առաքելությունն այն պետք է լինի, որ այս արժեքները գերակայող դառնան մեր իրականությունում: Հպարտանում եմ մեր երիտասարդներով:

Հանդիպումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում անմահացած Էդգար Մարգարյանի մայր Արսինե Սահակյանի նախաձեռնությամբ: Մասնակցել է շուրջ 60 երիտասարդ՝ Սիսիանի տարբեր գյուղական բնակավայրերից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր