211652_close_icon
views-count973 դիտում article-date 15:50 11-11-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան՝ Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության հրավերով։

Նորին Սրբության հետ մեկնել են նաև գավազանակիրը և տեղի հայկական եկեղեցու կարիքներին օգտակարություն բերելու նպատակով ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ։

Նմանատիպ նյութեր