733 դիտում
11:17 07-11-2024
ՀՀ ՄԻՊ-ի պատվիրակության անդամները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից 23-ը հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային այց է իրականացրել Ստոկհոլմ (Շվեդիա)։
ՄԻՊ-ից հայտնում են, որ պատվիրակության անդամները՝ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին, փորձառություններին, մարտահրավերներին և հաջողություններին, ինչպես նաև տարբեր կառույցների համագործակցության մեխանիզմներին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում։
Գիտելիքների փոխանակմանն ուղղված այցը կնպաստի Հայաստանի օրենսդրության, ռազմավարությունների և գործնական քայլերի ուժեղացմանը՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ։
Ուսումնական այցը կարևոր քայլ է Հայաստանի՝ միջազգային չափանիշներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխանության ճանապարհին։
Այցն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր
6346 դիտում
12:59 09-03-2020
Արցախի զորամասերից ևս մեկը միացել է սննդի նոր համակարգին.Ջալալ Հարությունյանը ծանոթացել է ճաշացանկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
784 դիտում
20:36 20-02-2024
Ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են քաղաքացիական դատավարության էլեկտրոնային նոր համակարգին
Այս բաժնից
925 դիտում
21:42 07-12-2024
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Փարիզ
820 դիտում
21:20 07-12-2024
Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան