1117 դիտում
13:53 31-10-2024
Կոնյակը Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է, կողքից քմծիծաղ է առաջացնում, երբ այլ երկրներ ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք. Փաշինյան
Աշխարհագրական ծագումնաբանությունը, ապրանքների նշումները շատ կարևոր են ժամանակակից տնտեսության մեջ, օրինակ, այս վերջերս ենք արձանագրել, որ շամպայնը ոչ թե հենց ի սկզբանե խմիչք է եղել, այլ ռեգիոնի աշխարհագրական անուն է, նույնն էլ՝ կոնյակը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա է պատճառը, որ մինչև այսօր մենք բազմապիսի խնդիրներ ունենք, երբ ասում ենք՝ շատ ուղղություններով արտահանման խնդիր ունենք, այդ խնդիրների մի մասը կապված է այս երևույթի հետ:
Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ ի բնե այդպիսի բան չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինի է, այլ այն փրփրուն գինին է, որն աճում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից: Նույնն էլ կոնյակը, որը ռեգիոնի անուն է և որը վերաբերում է այն բրենդիին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում արտադրված խաղողից»,- բացատրեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ առանց այսպիսի հարցերի հետ առերեսվելու, դրանց լուծում տալու հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ:
«Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիան չեն և ասում են՝ մենք կոնյակ ենք արտադրում, ասում են՝ բա գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք, դա կողքից քմծիծաղ է առաջացնում, որովհետև դա նույնն է, երբ միջպետական մակարդակում ասում ենք՝ «Դիլիջանի ջերմուկ չունե՞ք»: Սա շատ խայտառակ բան է, մենք չենք հետազոտում, թե ուրիշները ոնց են ընկալում»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
2620 դիտում
09:17 28-09-2016
Կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել ՌԴ, սակայն վճարում չեն ստացել. «Հայկական ժամանակ»
4233 դիտում
16:04 07-06-2019
Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
811 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
913 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ